"ԵՐԵՎԱՆԻ ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ" ՊՈԱԿ  

Հիմնադրման տարեթիվը` - 1921 Դիտումներ - 755 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԱՆՆԱ ՄԱՆՈՒԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ պողոտա 39
Հեռախոս
(+374 10) 443804
 տնօրեն
(+374 10) 442672
 ուսուցչանոց
(+374 10) 442493
 ուսուցչանոց
(+374 10) 442542
 
Էլ. փոստ
terlemezyanartcollege@gmail.com
 
terlemezyan@yandex.ru
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՔՈԼԵՋՆԵՐ
  • Առաջարկներ
    ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

    Գեղանկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, դիզայն
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ՀՀ ԿԳ նախարարության «ԵՐԵՎԱՆԻ ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1921թ.



    Քոլեջում ուսուցումն իրականացվում է առկա /ստացիոնար/ համակարգում չորս մասնագիտությունների գծով.


    1. Գեղանկարչություն

    2. Քանդակագործություն

    3. Դիզայն

    4. Դեկորատիվ կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ /գեղարվ. խեցեգործություն/


    Ուսման տևողությունը «Գեղանկարչություն», «Քանդակագործություն» մասնագիտությունների գծով 4 տարի10 ամիս, իսկ «Դիզայն» և «Դեկորատիվ կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» մասնագիտությունների գծով` 3տարի 10 ամիս:

    Քոլեջը հայ գեղանկարչության, քանդակագործության, խեցեգործության, կիրառական արվեստների մեջ միշտ իր ուսուցման, դասավանդման, մասնագիտական ընդգծված որակով աչքի ընկած, ստեղծագործական լեցուն կյանքով ապրող մի կրթօջախ է, որի դերն ու նշանակությունը արվեստի հայ ազգային դպրոցի ձևավորման և զարգացման գործում հնարավոր չէ անտեսել:

    Ուսումնարանում դասավանդման առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ դասավանդում են ակտիվ ստեղծագործական կյանքով ապրող նկարիչներ /բոլոր դասավանդող նկարիչները ՀՀ նկարիչների միության անդամ են/, որոնք մասնակցում են բազում ցուցահանդեսների Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում:


    Տնօրինությունը մեծ պատասխանատվությամբ հետևում է սովորողների ստեղծագործական հաջողությունների կայացմանը և ստեղծած աշխատանքների ցուցադրմանը հանրապետության տարբեր ցուցահանդեսներում:


    Սովորողները իրենց ընտրած արվեստի ճյուղի մեջ մասնագիտանալիս հնարավորություն ունեն իրականացնել իրենց երևակայության, տաղանդի նախասիրությունների բոլոր դրսևորումները, քանի որ գեղանկարչական տարբեր ոճեր և ուղություններ ունեն իրենց տեղը ուսումնառության պրոցեսի մեջ: