"ՇԵՆ ՀՈԼԴԻՆԳ" ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1995 Դիտումներ - 457 Նորացված է - 25.03.2024

Ղեկավար
ՍԱՄՎԵԼ ՀԵՐԲԵՐՏԻ ԲԵԳԼԱՐՅԱՆ  ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՊ ԲԱԴԱԼՅԱՆ  ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
Հեռախոս
(+374 10) 461111
 նախագահ
(+374 10) 460101
 
(+374 10) 422736
 գործադիր տնօրեն
(+374 10) 420682
 պատվերների բաժին
(+374 10) 422682
 
Ֆաքս
(+374 10) 460101
 
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ,
ՇԻՐԱԿԻ փողոց 2/2
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 17:30
Երեքշաբթի 09:00 - 17:30
Չորեքշաբթի 09:00 - 17:30
Հինգշաբթի 09:00 - 17:30
Ուրբաթ 09:00 - 17:30
Շաբաթ 09:00 - 14:00
Էլ. փոստ
shen@shenholding.com
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՇԻՆԱՆՅՈՒԹ ԵՎ ՇԻՆՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐ
  • ԱՐՏԱՀԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԵՐԿԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

    Պատերի նախաներկերի, ալկիդային, լատեքսային և լատեքսային մետաքսանման,
    ջրադիսպերսիոն, ճակատային և ներքին աշխատանքների համար ներկերի, ներկերի
    հակաքայքայիչների, բնական գունանյութերի, ներկերի գունանյութերի, ծեփամածիկի,
    լաքերի, ավաղի, կերամիկական, երեսապատման և քարե երեսապատման սալիկների
    համար սոսնձի արտադրություն և արտահանում
    Բետոնե եզրաքարերի և սալերի, մայթի, երեսապատման, միջնորմի սալիկների,
    պոլիվինիլացետատային սոսնձի արտադրություն
    Լցովի հատակների արտադրություն
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ՇԵՆ ՀՈԼԴԻՆԳ" ՓԲԸ-Ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության  նախկին նյութական ռեսուրսների նախարարության “Հայռեսուրսիմպեքս” միջնորդ-առևտրային ֆիրմայի իրավահաջորդը: Ընկերությունը կազմավորվել է Հանրապետությունում իրականացվող  նախկին պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման գործընթացում, որի արդյունքում 1995թ.-ին ստացել է պետական գրանցում: Մասամբ պահպանելով նախկին մասնագիտացումը (գունավոր մետաղների ներմուծում և պահանջարկի բավարարում), նորաստեղծ ընկերությունը զբաղվում է շինանյութի մեծածախ առևտրով: Ներկայումս ձեռնարկությունը պահպանել է իր նախկին արտադրական հզորությունները, որոնք էլ ապահովում են բեռնման-բեռնաթափման լայնածավալ աշխատանքները և արտադրանքի պահեստավորումը մեխանիզացված փակ շինություններում:

    Ընկերությունը զբաղեցնում է 5 հա տարածք, որից 15000մ2 տեխնիկապես հագեցած փակ շինություններ են: Կապված նոր արտադրությունների ներդրման և շահագործման հետ, աշխատողների քանակը ներկայիս 135-ի փոխարեն համապատասխանաբար պետք է ավելանա:

    Ունենալով շինանյութերի իրացման 5-ամյա փորձ, ունենալով շինանյութերի իրացման 5-ամյա փորձ, ձեռնարկությունը կազմակերպել է Եվրոպական և միջազգային ստանդարտներին համապատասխանող շինանյութերի արտադրություն:

    Համաշխարհային բանկի տրամադրած վարկի շնորհիվ “Շեն Կոնցեռն” ՓԲԸ-Ն 2000 թվականին կազմակերպել  է շինարարական չոր շաղախների արտադրությունը հիմնականում  օգտագոծելով տեղական հումքը: Ներկայումս զգալիորեն ավելացել  է դրանց պահանջարկը` տեղական սպառողների կողմից ստանալով վստահության մեծ վարկանիշ: 

    Համաշխարհային բանկի տրամադրած վարկի շնորհիվ “Շեն Կոնցեռն” ՓԲԸ-Ն 2000 թվականին կազմակերպել  է շինարարական չոր շաղախների արտադրությունը հիմնականում  օգտագոծելով տեղական հումքը: Ներկայումս զգալիորեն ավելացել  է դրանց պահանջարկը` տեղական սպառողների կողմից ստանալով վստահության մեծ վարկանիշ: 

    Իրականացնելով սեփական արտադրության զարգացման ծրագիրը “Շեն Կոնցեռն” ՓԲԸ-ն ձեռք  է բերել գերմանական տեխնոլոգիայով, բարձրորակ, էկոլոգիապես մաքուր ներկերի արտադրության համար նոր, տեխնիկապես հագեցած, միջազգային ստանդարտներին համապատասխան Եվրոպական հոսքագիծ: 2001 թվականի հուլիսին իրականացվեց ներկերի 1-ին խմբաքանակի թողարկումը: Տիրապետելով բարձր որակի, ցածր գների, գեղեցիկ ձևավորված  տարաների , ինչպես նաև թարմություն մտցնելով հայրենական արտադրանքի շարքերում, ներկերը արժանացան սպառողի բարձր գնահատականին: 

    "ՇԵՆ ՀՈԼԴԻՆԳ" ՓԲԸ-Ն վերակառուցման  և զարգացման Եվրոպական բանկի հետ միասին 2006թ.-ին շահագործման է հանձնել ամուր, դիմացկուն, համասեռ բետոնային արտադրատեսակների արտադրությունը` օգտագործելով "Poyatos" (ԻՍՊԱՆԻԱ) ֆիրմայի մաքսավորումները: Վերջինս ապահովում է արտադրանքի լայն տեսականու թողարկումը, ինչը պահանջում են ժամանակակից շուկայի խիստ մրցակցության պայմանները;


    "ՇԵՆ ՀՈԼԴԻՆԳ" ՓԲԸ-Ն մեծ աշխատանք է կատարում արտադրանքի տեսականու,  արտադրության և իրացման, ինչպես նաև արտաքին շուկա արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ:

     

    ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    "ՇԵՆ ՀՈԼԴԻՆԳ" ՓԲԸ-ի ռազմավարությունն է.


    Ինովացիոն, էկոլոգիապես մաքուր, շրջակա միջավայրի և օգտագործման համար անվնաս շինարարական չոր շաղախներ, բարձրորակ ներկերի և բետոնե արտադրատեսակների  արտադրությամբ  հաճախորդի հարցումների պարզաբանումն ու պահանջների բավարարումը:

    Աշխատակիցներն ու արհեստավարժությունը թույլ են տալիս լուծել ներկերի և շաղախների ոլորտում առկա խնդիրները: Հաճախորդին ակնկալելու մակարդակի իմացությունը` սա խթան է ֆիրմայի անձնակազմի համար:

     

    ՈՐԱԿԸ

    "ՇԵՆ ՀՈԼԴԻՆԳ" ՓԲԸ հիմնական նպատակը միջազգային ստանդատներին համապատասխան որակյալ արտադրանքի թողարկումն է: Ընկերությունը որակը դիտում է որպես հաճախորդի պահանջների բավարարման հիման վրա արտադրության ամրապնդման և զարգացման առաջատար գիծ: Արտադրանքի որակը ստուգվում է ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիայում:

     

    ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

    "ՇԵՆ ՀՈԼԴԻՆԳ" ՓԲԸ-ն մանրակրկիտ պահպանում է էկոլոգիայի ծանրաբեռնվածության  մաքսիմալ իջեցմանն ուղղված կանոնները: Այն միակ  ձեռնարկությունն է, որտեղ գերմանական տեխնոլոգիայով միաժամանակ արտադրվում են էկոլոգիապես մաքուր, ջրադիսպերսիոն, լատեքսայի, ճակատային ներկեր, լատեքսային մածիկներ, ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ և ներկերի երանգավորման համար գունանյութեր, միջազգային ստանդարտներին համապատասխան բետոնե արտադրատեսակներ: