"ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԷՄԻԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ" ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1992 Դիտումներ - 104 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԱՐԱՅԻԿ ՄԻՔԱՅԵԼԻ ԲԱՂՐՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ,
ԿՈՄԻՏԱՍԻ պողոտա 49/5
Հեռախոս
(+374 60) 830073
 
(+374 10) 231682
 
(+374 10) 230896
 
Ֆաքս
(+374 10) 231682
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Էլ. փոստ
admin@pharm.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

    Դեղագործական գործունեության, դեղագործության բնագավառում գովազդային նյութերի, դեղորայքի եւ բժշկական նշանակության առարկաների պետական գրանցման փաստաթղթերի, դեղորայքի կլինիկական փորձարկումների նյութերի, ներմուծվող դեղորայքի եւ դեղի հումքի որակի հավաստագրման, շրջանառվող եւ արտադրվող դեղորայքի որակի հսկողության փորձաքննություն
    Դեղաբուժության տնտեսական արդյունավետության, դեղորայքի անվտանգության եւ արդյունավետության, դեղորայքի նախակլինիկական հետազոտությունների արդյունքների գնահատում
    Դեղաբուժության օպտիմալ սխեմաների, դեղագործության բնագավառում նորմատիվ փաստաթղթերի, դեղագործության բնագավառում օրինագծերի մշակում
    Խորհրդատվություն դեղորայքի օգտագործման վերաբերյալ
    Դեղորայքի կենսահամարժեքության, դեղորայքի կենսամատչելիության հետազոտություն
    Հետազոտություններ դեղագիտության եւ դեղագործության բնագավառներում
    Դեղաբուժության կողմնակի հետեւանքների մոնիտորինգ
    Դեղագործության եւ բժշկության վերաբերյալ տեղեկատվական տեղեկագրերի հրատարակում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն" ՓԲԸ-ն հիմնադրվել է 1992թ., որպես դեղամիջոցների և բժշկական տեխնիկայի շրջանառության ոլորտը կարգավորող մարմին: Աշխարհի շատ երկրներում գործում են համանման Կենտրոններ: Կենտրոնը փորձագիտական կազմակերպություն է, որի հիմնական ֆունկցիան, ՀՀ ԱՆ-ն հետ համատեղ, դեղորայքային քաղաքականության ներդրումն ու իրականացումն է, ինչը բնակչությանը կապահովի արդյունավետ, անվտանգ դեղամիջոցներով և ռացիոնալ թերապիայով: Սկսած 1994թ.-ից, Կենտրոնը մշտապես համագործակցում է Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի` ԱՀԿ-ի հետ, որի շնորհիվ հանրապետության դեղորայքային քաղաքականության մեջ կատարվել են հիմնարար քայլեր:

    Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են`

    - Մասնակցություն օրենսդրական ակտերի ստեղծման գործում
    - Հայաստանի դեղագործական շուկայում շրջանառվող դեղամիջոցների գրանցման նպատակով` դեղամիջոցների և բժշկական տեխնիկայի փորձաքննության համակարգի ներդրում, ինչը դրանց արդյունավետության, անվտանգության ու որակի երաշխիք կհանդիսանա
    - ներկրվող և արտահանվող դեղամիջոցների փորձաքննության իրականացում
    - տեսչություն` դեղամիջոցների արտադրությամբ, իրացմամբ և տարածմամբ զբաղվող հաստատությունների հետ համատեղ
    - ռացիոնալ թերապիայի ազդեցություն` հիմնական դեղամիջոցների կոնցեպցիաների զարգացման, հանրապետության առողջապահության պրակտիկայում բուժման օպտիմալ սխեմաների մշակման և ներդրման ճանապարհով
    - նոր դեղամիջոցների կլինիկական փորձարկումների վերահսկում` միջազգային կլինիկական պրակտիկայի պահանջների պահպանմամբ
    - Հայաստանում դեղամիջոցների կողմնակի հետևանքների գրանցում` սերտորեն համագործակցելով Ուպպսալի (Շվեդիա) կողմնակի հետևանքների մոնիթորինգով զբաղվող Միջազգային Կենտրոնի հետ
    - Դեղամիջոցներին վերաբերող ժամանակակից, հավաստի և օբյեկտիվ տեղեկատվության տրամադրում` առողջապահության մասնագետներին
    - Սեմինարների անցկացում` առողջապահության մասնագետների հետ

    Կենտրոնի տնօրենն է ՀՀ ԳԱԱ ակադեմիկ Էմիլ Սամսոնի Գաբրիելյանը:

    Կենտրոնում աշխատում են դեղագիտության, կլինիկական դեղագիտության, թունաբանության, քիմիայի, բիոտեխնոլոգիայի փորձագետներ, որոնցից շատերն ունեն թեկնածուների և գիտության դոկտորների գիտական աստիճաններ ու մասնագիտացել են մի շարք զար•ացած երկրներում: Կենտրոնն ունի 110 աշխատակիցներ:

    Կենտրոնում գործում է դեղերի որակի վերահսկման` տեխնիկայի վերջին խոսքով հագեցած լաբորատորիա, որն ունի սերտիֆիկատ` ISO 9001-2000: Դեղերի փորձաքննության ժամանակ լաբորատորիան իրականացնում է դեղերի որակի վերահսկում` դրանք գրանցելու և ներկրելու, ինչպես նաև դեղագործական հաստատությունները ստուգելու համար: Կենտրոնի գործունեության շնորհիվ, մեկ անգամ չէ, որ բացահայտվել են կեղծված և անորակ դեղամիջոցներ:

    Կենտրոնը բազա է հանդիսանում բժիշկների ու դեղագործների նախադիպլոմային և հետդիպլոմային ուսուցման, ինչպես նաև ԱՊՀ երկրների մասնագետների համար:

    Կենտրոնում մշակված է համակարգ` WEB -ի հիման վրա, որը ՀՀ-ի և արտասահմանի կոմերցիոն ու արտադրական կառուցվածքներին ներկայացնում է շուկայի լիարժեք մոնիթորինգ, ինչպես նաև առողջապահության մասնագետներին տրամադրում է ինտերնետոով ամեն օր թարմացվող գիտական տեղեկատվություն` www.pharm.am:

    ՀՀ ԱՆ "Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի" գործունեությունը 2003թ. բարձր գնահատականի է արժանացել Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի` ԱՀԿ-ի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների կողմից: Որակի համար Business Initiative Directions Միջազգային կազմակերպության կողմից Կենտրոնն արժանացել է առաջին աստիճանի Միջազգային WQC International Star Award մրցանակի` "Ոսկի", 2004թ. - երկրորդ աստիճանի` "Պլատին", իսկ 2005թ. - երրորդ աստիճանի` "Ադամանդ": 2005թ. դեկտեմբերին Կենտրոնը պարգևատրվեց նաև "Crown Award-ի" "Ադամանդե թագ" Միջազգային մրցանակով: