"ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ" ԳՐԱՏՈՒՆ  

Հիմնադրման տարեթիվը` - 1994 Դիտումներ - 198 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՖՐԻԿ ԱՇՈՏԻ ՄԿՐՏՉՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հրապարակ, Կառավարական տուն 2
Հեռախոս
(+374 10) 568184
 ադմինիստրացիա
(+374 10) 568084
 գրքերի բաժին
(+374 10) 521004
 պոլիգրաֆիայի բաժին
Ֆաքս
(+374 10) 545573
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 10:00 - 19:00
Երեքշաբթի 10:00 - 19:00
Չորեքշաբթի 10:00 - 19:00
Հինգշաբթի 10:00 - 19:00
Ուրբաթ 10:00 - 19:00
Շաբաթ 10:00 - 19:00
Էլ. փոստ
noyan@arminco.com
 
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԱՌԵՎՏՈՒՐ
  • ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐ
  • ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐ
  • ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ
  • Առաջարկներ
    ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ, ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ, ԳՐՔԵՐ

    Գրասենյակային ապրանքների, գրենական պիտույքների, գրքերի ներմուծում և վաճառք
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ" ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994-ին:

    Իր գործունեության տարիներին ընկերությունը նշանակալի հաջողությունների է հասել գրասենյակային ապրանքների, գրքերի, թղթերի, գրասենյակային և առևտրական սարքավորումների ներմուծման, ինչպես նաև մանրա-մեծածախ առևտրի բնագավառում:

    Ընկերությունը հաջողությունների է հասել աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև գործընկերների և հաճախորդների աջակցության շնորհիվ:

    Մեր ապրանքների տեսականին անընդհատ աճում է: Ներկայումս այն կազմում է մոտ 8000 անվանում, որտեղ ընդգրկված են գրենական ապրանքների շուկայում գոյություն ունեցող գրասենյակային, ուսումնական և մանկական բոլոր խմբերը, ինչպես նաև 20 000-ից ավելի գիրք և տպագրական արտադրանք:

    Կուտակած փորձը մեզ հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ` հաշվի առնելով նրա ցանկությունները:

    Պետական և մասնավոր խոշոր ձեռնարկությունները, ուսումնական հաստատությունները, միջազգային կազմակերպություններն ու դեսպանատները մեր մշտական հաճախորդներն են:

    Մենք հաճախում ենք միջազգային հիմնական ցուցահանդեսներ և ձգտում ենք տեղեկացված լինել գրքերի ու գրասենյակային ապրանքների հայրենական ու համաշխարհային շուկայում արագ կատարվող բոլոր փոփոխությունների մասին:

    Իրականացվում է դպրոցական տետրերի, մանկապատանեկան և ճանաչողական գրականության հայերեն լեզվով հրատարակման ծրագիրը:

    Բերկրանք` աշխատանքից, գործընկերային հարաբերություններ` ընկերության ներսում, մանրակրկիտ պլանավորում` որոշումների ընդունման և ազատության համադրությամբ - սրանք են ընկերության հաջողության գրավականը:

    Մենք շնորհակալ ենք վստահության համար և հավատացնում ենք, որ ‘’Նոյան տապան’’ ընկերությունը կանի ամեն ինչ, որպեսզի բավարարի ամենախստապանջ գնորդի պահանջները:


    ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ - Աշխարհ` կրթված մարդու.