"ԼԵԳԱՐԱ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 2003 Դիտումներ - 324 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԱՐՄԵՆ ԳԱԼՈՒՍՏԻ ԱՍԼԱՆՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ,
ՀԱՍՐԱԹՅԱՆ փողոց 13/5
Հեռախոս
(+374 10) 560440
 
(+374 10) 390440
 
(+374 10) 319133
 
Ֆաքս
(+374 10) 390440
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի
Երեքշաբթի
Չորեքշաբթի
Հինգշաբթի
Ուրբաթ
Շաբաթ
Կիրակի
Էլ. փոստ
info@legara.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՏՐԱՆՍՊՈՐՏ
  • ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
  • ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ-ԲԵՌՆԱՏԱՐ ՏԱՔՍԻ
  • ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏ
  • ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ, ԺԱՄԱՆՑ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՈՒՆԴ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
  • ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՎԻԱԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    Բեռնափոխադրումներ, բեռնատար տաքսի
    Էքսկուրսիանների և տուրերի կազմակերպում Հայաստանում, թարգմանիչների տրամադրում, էսկորտ ծառայություն
    Ավտոբուսների, բեռնատար ավտոմեքենաների, միկրոավտոբուսների` վարորդով վարձակալություն
    Բեռնման-բեռնաթափման և շինարարական աշխատանքների համար աշխատուժի տրամադրում
    Երկաթուղային վագոնների բեռնում և բեռնաթափում
    Դարպասային ամբարձիչների և ինքնաթափների վարձակալություն
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ԼԵԳԱՐԱ" ՍՊԸ –ն Հայաստանի Հանրապետությունում որպես առաջին բեռներ փոխադրող կազմակերպություն հիմնադրվել է 2003 թ. ապրիլ ամսին Երևան քաղաքում : Կազմակերպությունը բեռնափոխադրմամբ զբաղվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում այլ նաև Լեռնային Ղարաբաղում և Վրաստանում : Կազմակերպության բոլոր մեքենաները ապահովագրված են, ապահովագրված են նաև վարորդւ և նրա կողքի երկու նստելատեղերը:

    "Լեգարա" բեռնատար կազմակերպությունը ձեզ է առաջարկում Գազել ԳԱԶ 53 ԶԻԼ և Ֆորդ մակնիշի 2-ից 7 տոննա տարողությամբ բեռնատար մեքենաներ : Կազմակերպության բոլոր մեքենաները նոր են և գտնվում են տեխնիկապես գերազանց վիճակում: "Լեգարա" բեռնատար ծառայությունում աշխատում են ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող բարձրակարգ և վստահելի վարորդներ: Կազմակերպությունում աշխատող հեռախոսավարը օգնում է իր պատվիրատուին կատարել ճիշտ մեքենայի ընտրություն մեքենան պատվիրելու ընթացքում և ցույց է տալիս սիրալիր մոտեցում յուրաքանչյուր դիմողին:

    "Լեգարա" ՍՊԸ –ի հետ պայմանագրեր են կնքում և աշխատում են այնպիսի կազմակերպություններ ինչպիսիք են ` Հայաստանի Հանրապետության առաջին ալիքը, Դար 21-ը, Հայաստանի Ազգային պատկերասրահը, Պատմության թանգարանը, Ամերիկյան համալսարանը, Արմենիա "Մարիոտ" հյուրանոցը, "Յունիտրանս" ՍՊԸ –ն, Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ –ն, Վիվասելը, Կոկա – Կոլան, Բի Լայնը, Հայաստանի Համահայկական հիմնադրամը, Նարսանը, Ֆաբերլիկ Զակավկազյեն, Օրիֆլեյմ Կոսմետիքսը, Ղարաբազ տելեկոմը, "Եվրոթերմ" ՍՊԸ – ն, "Օրրան" ԲՀԿ-ն, "Բիզնես Սթայլ" ՍՊԸ –ն, Թել –Սել -ը, "Դինո Գոլդ Մայնինգ" ՍՊԸ –ն, Սամսունգ էլեկտրոնիքսը, Ֆիլիպս էլեկտրոնիքսը, Վեգան, Հայ Բիզնես բանկը, Կոնվերս բանկը, Ամերիա բանկը, HSBC Հայաստան բանկը, Պրոկրեդիտ բանկը, Սի Օ ԷՅ ԷՖ մանուկների բարեգործական հիմնադրամը, Կենտրոն թաղապետարանը և շատ ու շատ այլ հայտնի կազմակերպություններ :

    "Լեգարա"-ն այժմ նաև տրանսպորտային կազմակերպությունը սիրով ձեզ է առաջարկում 2008թ-ին ձեռք բերված նոր բարձրակարգ Նիսսան ՈՒրվան մակնիշի միկրոավտոբուսներ և ավտոբուսներ, որոնք իրենց հարմարավետությամբ և գեղեցկությամբ գերազանցում են նման կարգի մեքենաներին, մեքենաների նստելատեղերի քանակները տարբեր են 14-ից մինչև 30 նստելատեղ, այս մեքենաները նույնպես ապահովագրված են: "Լ եգարա" տրանսպորտային ծառայությունը սիրով ձեզ կտրամադրի իր մեքենաները Ձեր հանգիստը ավելի հաճելի, ապահով և հարմարավետ անցկացնելու համար: Մեքենաները արտադրված են 2008 թ-ին, գտնվում են գերազանց վիճակում և ապահով են, յուրաքանչյուր նստելատեղը ունի իր օդափոխիչը: Վերը նշված կազմակերպությունները օգտվում են ոչ միայն բեռնատար մեքենաներից այլ նաև միկրոավտոբուսներից և ավտոբուսներից: Մեքենաների վարորդները բարեհամբույր են և գերազանց տեղեկացված ճանապարհներին:

    "Լեգարա" ՍՊԸ –ն սիրով Ձեզ համար կկազմակերպի շրջագայություններ Արևմտյան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տեսարժան վայրերը, կազմակերպությունը կարող է նաև Ձեզ տրամադրել զբոսավարներ օտար լեզուների իմացությամբ, ովքեր Ձեզ կծանոթացնեն, տեղեկություններ, հետաքրքիր պատմություններ և լեգենդներ կպատմեն այդ վայրերի և այնտեղ գտնվող պատմաճարտարապետական հուշարձանների և կոթողների մասին, իհարկե այդ ամենը Ձեր ցանկությունը և համաձայնությունը ստանալու դեպքում: Մեքենաները կարող են Ձեզ ուղևորել նաև Քոբուլետի և Բաթումի:

    Ապահովեք Ձեզ ապահով հանգիստ, իսկ Ձեր բեռներին ապահով տեղափոխություն:
    "Լեգարա" բեռնատար և տրանսպորտային կազմակերպությունը միշտ պատրաստ է Ձեզ սիրով տրամադրել իր մեքենաները և աշխատել յուրաքնչյուրի հետ անհատական:
    Զանգահարեք և մենք կմտածենք Ձեր ճանապարհային անվտանգության և Ձեր բեռների ապահովության մասին: