"ԼԱՆՍ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1996 Դիտումներ - 60 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՀԱՅԿԱԶ ՍԵՐԳԵՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ,
ԿՈՄԻՏԱՍԻ պողոտա 49, 3-րդ հարկ
Հեռախոս
(+374 10) 230510
 գրասենյակ
(+374 10) 523174
 խանութ
Ֆաքս
(+374 10) 230510
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 10:00 - 19:00
Երեքշաբթի 10:00 - 19:00
Չորեքշաբթի 10:00 - 19:00
Հինգշաբթի 10:00 - 19:00
Ուրբաթ 10:00 - 19:00
Շաբաթ 10:00 - 19:00
Կիրակի 10:00 - 19:00
Էլ. փոստ
lans@lans.am
 
shop@lans.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԱՌԵՎՏՈՒՐ
  • ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐ
  • ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ, ՕՐԳՏԵԽՆԻԿԱ
  • Առաջարկներ
    ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ, ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ, ՑԱՆՑԵՐ

    Համալրիչներ եւ պարագաներ, համակարգիչներ օգտագործված
    Համակարգչացանցային սարքավորանք
    Համակարգչային ծրագրեր
    Մոնիտորներ, սկաներներ, գծիկավոր կոդերի սկաներներ
    Տպիչներ, գծիկավոր կոդերի և չեկերի տպիչներ
    Համակարգչային տեխնիկայի և համակարգչային ցանցերի արդիականացում
    Համակարգիչներ հավաքում, նորոգում և տեխնիկական սպասարկում
    Ծրագրային ապահովման մշակում
    Համակարգչային ծրագրերի տեղադրում
    Համակարգչային ցանցերի սպասարկում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ԼԱՆՍ" ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996 թվին և մինչ օրս հանդիսանում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում ամբողջական լուծումներ առաջարկող գործող առաջատար ընկերություններից մեկը:

    Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները
    • Համակարգչային և հեռահաղորդակցային սարքավորումների և ծրագրային ապահովման մատակարարում
    • Շենքերում հեռահաղորդակցային ենթակառուցվածքերի` ինտեգրացված մալուխային ցանցերի (ներառյալ տեղեկատվական, հեռախոսային և էլեկտրական) անցկացում
    • Տեղադրված համակարգչային և ցանցային սարքավորումների և համակարգերի տեխնիկական սպասարկում և պատվիրատուին տեղեկատվական աջակցություն

    Սարքավորումների և ծրագրային ապահովման մատակարարում
    Իր գործունեության սկզբից "Լանս"-ը զբաղվում է համակարգչային և ցանցային տեխնիկայի և ծրագրային ապահովման մատակարարումներով: Կախված պատվիրատուի ընտրությունից, մատակարարվում են ինչպես ԼԱՆՍ ընկերության հավաքած համակարգիչներ (ընկերությունն ունի ISO 9001:2000 վկայական), այնպես էլ աշխարհի առաջատար արտադրողների սարքավորումներ:

    Մատակարարվում են հետևյալ տիպի սարքավորումներ.
    • համակարգչային և հարակից սարքավորումներ (ինչպես մասնավոր օգտագործման, այնպես էլ կորպորատիվ պատվիրատւների համար)
    • Տվյալների պահպանման համակարգեր
    • Ցանցային սարքավորումներ (մարշրուտիզատորներ, ցանցային անվտանգության համակարգեր ևն)
    • Ցանկացած բարդության ծրագրային ապահովում

    Մատակարարվում են թե լայն սպառման սարքեր (համակարգիչներ, մոնիտորներ, տպիչներ, ևն) և թե բարդ համակարգերի համար հատուկ սարքավորումներ, որոնց տեղակայումը, գործարկումը և սպասարկումը կարող են իրականացնել միայն սերտիֆկացված մասնագետներ: Մասնավորապես, ԼԱՆՍ-ը մատակարում և սպասարկում է IBM ֆիրմայի բլեյդ-սերվերներ և տվյալների պահոցներ (storage), որոնք ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում գոյություն ունեցող սարքավորումներից ունեն ամենաբարձր արտադրողականությունը և էֆեկտիվությունը:

    Ինտեգրացված մալուխային ցանցեր
    Ինտեգրացված մալուխային ցանցը (ԻՄՑ) մի ունիվերսալ միջավայր է, որը միավորում է տեղային համակարգչային, հեռախոսային, էլեկտրական և անվտանգության համակարգերի ցանցեր: Այս ոլորտում "Լանսի" գործունեության հաջողության գրավականը իր թիմն է, ներառյալ ինժեներները, ովքեր ունեն բազմամյա աշխատանքային փորձ, անցել են ուսուցում և ստացել համապատասխան վկայագրեր համակարգչային տեխնիկա արտադրող աշխարհի շատ առաջատար ընկերություններից (Fluke Networks, CISCO, Zyxel, AMP-Tyco Electronics սերտիֆիկատներ): ԼԱՆՍ-ի կողմից տեղադրված ցանցերի երաշխիքային ժամկետը կազմում է 25 տարի: ԻՄՑ տեղակայման և սերտիֆիկացման ավարտից հետո ընկերությունը` ըստ պատվիրատուի հետ համաձայնության իր վրա կարող է վերցնել ցանցի տեխնիկական ամբողջ սպասարկումը:

    Գործընկերները
    ԼԱՆՍ-ը հանդիսանում է մի շարք հանրահայտ ընկերությունների գործընկերը և պաշտոնական ներկայացուցիչ: Դրանք են DELL, IBM, APC, 3Com, CISCO Systems, Zyxel, AMP-Tyco Electronics, Microsoft, Symantec, ABBYY:

    "Լանս"-ի գործընկերային հարաբերությունները նույն ոլորտի մի քանի արտադրողների հետ միաժամանակ (օրինակ, Dell և IBM` համակարգչային տեխնիկայի ոլորտում, 3Com, AMP-Tyco Electronics, Zyxel և CISCO Systems` հեռահաղորդակցման սարքավորումների ոլորտում ևն) ընկերության պատվիրատուներին տալիս են ընտրության հնարավորություն` ինչպես գնվող սարքավորումների տեխնիկական բնութագրերի, այնպես էլ գնի առումով: Եվ ամեն դեպքում ԼԱՆՍ-ը պատվիրատուներին առաջարկոմ է “ոսկե միջինը” – սարքավորումներ գին/որակ օպտիմալ հարաբերությամբ:

    Առաջատար ընկերությունների գործընկեր լինելը ԼԱՆՍ-ին թույլ է տալիս ոչ միայն իր պատվիրատուներին առաջարկել ապրանքների և աշխատանքների լավագույն գներ, այլ նաև տեխնիկական և տեղեկատվական աջակցություն ստանալ այդ ընկերությունների մասնագետներից` պատվիրատուների առաջ կանգնած խնդիրների լուծման համար: