"ԿԵՐԱՄԻԿԱ" ՍՊԸ ("ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ")  

Հիմնադրման տարեթիվը` - 1997 Դիտումներ - 477 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՆՈՐԱՅՐ ՀՐԱՆՏԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՉԱՐԵՆՑԻ փողոց 7
Հեռախոս
(+374 10) 586358
 
(+374 10) 557434
 
Ֆաքս
(+374 10) 529449
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 10:00 - 19:00
Երեքշաբթի 10:00 - 19:00
Չորեքշաբթի 10:00 - 19:00
Հինգշաբթի 10:00 - 19:00
Ուրբաթ 10:00 - 19:00
Շաբաթ 10:00 - 19:00
Կիրակի 10:00 - 19:00
Էլ. փոստ
info@ceramica.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԱՌԵՎՏՈՒՐ
  • ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐ
  • ՇԻՆԱՆՅՈՒԹ, ՇԻՆՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐ, ԳՈՐԾԻՔՆԵՐ
  • Առաջարկներ
    ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔ

    Սալիկներ, սանիտարական կերամիկա, ծորակներ, վաննաներ, լողախցիկներ, հիդրոմերսող վաննաներ և խցիկներ, սաունաներ, գազի կաթսաներ, գազային և էլեկտրական ջրատաքացուցիչներ, շինարարականա սոսինձ, աքսեսուարներ, հայելիներ, հատակի տաքացուցիչներ, պոմպեր, լողավազանի սարքավորումներ, ջրամեկուսիչ նյութեր, խողովակներ, ջեռուցման մարտկոցներ, պաստառներ, ներկեր, լաքեր, լամինատե հատակներ, բռնակներ, փականներ, էլեկտրական աքսեսուարներ, օդափոխիչներ, խոհանոցային լվացարաններ, շինարարական գործիքներ, կախովի առաստաղներ
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ԿԵՐԱՄԻԿԱ խանութ-սրահ


     


    "Կերամիկա" ՍՊԸ հիմնադրվել է 1997-ին և կարճ ժամանակահատվածում զբաղեցրել է իր ուրույն տեղը շինանյութերի շուկայում:
    Ընկերությունը մասնագիտացած  է երեսպատման սալիկների, սանիտարական կերամիկայի, ծորակների, լողախցիկների, պաստառների, բռնակների, էլ. ջրատաքացուցիչների, ջեռուցման համակարգերի, ներկերի և զանազան այլ շինարարական ապրանքների ներկրման ասպարեզում:
    Երկարամյա ջանասեր ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ` ընկերությունն աստիճանաբար նվաճել է սպառողների վստահությունը` դառնալով այս բնագավառի առաջատարը Հայաստանում:
    Կերամիկա խանութ-սրահի աշխատանքի սկզբունքը բացառապես առաջակարգ և որակյալ արտադրանքի ներկումն է և իր հաճախորդներին միմիայն որակյալ ծառայությունների մատուցումը:
    Ապացուցելով իր բարձր կարգն ու ամրապնդելով վստահելի գործընկերոջ համբավը,


     


    ԿԵՐԱՄԻԿԱ ընկերությունը դարձավ ավելի քան 70 առաջատար եվրոպական ֆիրմաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում: ԿԵՐԱՄԻԿԱ  ընկերությունն աշխատում է համաշխարհային հռչակ ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպես օրինակ սանիտարական կերամիկայի արտադրության համաշխարհային անվիճելի առաջատարներ “Ceramica Dolomite”, Bellavista, ՋԻԿԱ, կերամիկական սալիկների  արտադրության առաջատարներ “Imola”, ՊԱՄԵՍԱ, ՄԻՌ գազի կաթսաների և ջրատաքացուցիչների արտադրության առաջատար  BAXI, հիդրոմերսող վաննաների և լողախցիկների արտադրության առաջատարներ իտալական Jacuzzi և Teuco, գերմանական Schulz, Rasch, Duravit , Villeroy& Boch, Hansgrohe, իսպանական Venus, Zirconio, Bellavista, Teka և մի քանի տասնյակ այլ ընկերությունների հետ, որոնց  արտադրանքի որակն ապացուցված է երկար տարիների փորձով, որակի բազմաթիվ մրցանակերով ու պարգևներով, և, որ ամենակարևորն է, միլիոնավոր սպառողների վստահությամբ ամբողջ աշխարհում:


    ԿԵՐԱՄԻԿԱ ընկերությունն ունի զեղչերի ժամանակակից  պլաստիկ-քարտային համակարգ, իրականացնում է զանազան անվճար և վճարովի ծառայություններ` այդ թվում, ջեռուցման համակարգերի, խողովակաշարերի, սան. տեխնիկայի և լողախցիկների մոնտաժ, ծորակների, հայելիների ու աքսեսուարների տեղադրում:


    Սրանով ծառայությունների շարքը չի սահմանափակվում.
    Բազմաթիվ շինարարական աշխատանքներին զուգահեռ, համագործակցելով Լինսի հիմնադրամի հետ, ԿԵՐԱՄԻԿԱ ընկերությունն իրականացրել է բազմաբնակարան շենքերի ջեռուցման  համակարգերի մոնտաժ Գյումրիում և Երևանում: Տեղադրվել են շուրջ  3500 գազի կաթսաներ` իրենց խողովակներով, մարտկոցներով ու դետալներով:
     


    ԿԵՐԱՄԻԿԱ ընկերությունից գնված արտադրանքը հաճախորդի հասցեով տեղափոխվում է անվճար` հաշված ժամերի ընթացքում:
    Դուք ցանկանում եք լինել օրիգինալ, ուրեմն օգտվեք ԿԵՐԱՄԻԿԱ մասնագիտացված խանութ-սրահի էքսկլյուզիվ պատվեր ծառայությունից:
    Այն ձեզ հնարավորություն կընձեռի կատալոգների օգնությամբ ընտրել անհատական ոճին  համապատասխան եզակի ապրանքներ, որոնք կներմուծվեն հատուկ ձեզ համար` երկու ամսվա ընթացքում:
    Նախապես վճարելով պատվիրված ապրանքների արժեքի 50 տոկոսը, իսկ մնացած մասը` ապրանքը ստանալիս, դուք անկախ գնման ծավալներից կունենաք նաև լրացուցիչ 4 տոկոս, այսինքն ընդհանուր տոկոս զեղչի հնարավորություն:
    Իր էքսկլուզիվ պատվեր ծառայության միջոցով ԿԵՐԱՄԻԿԱ ընկերությունը պատրաստ է իրականացնել ձեր բոլոր քմահաճույքները: Եթե դուք չունեք համապատասխան տարածք գնված ապրանքները պահեստավորելու համար, հոգ չէ, քանի որ ԿԵՐԱՄԻԿԱ  ընկերությունը հոգացել է նաև այդ մասին: Դուք կարող  եք ձեր բնակարանի վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր ապրանքները գնել հիմա մեծ զեղչերի ընթացքում, իսկ ապրանքը ընկերության ապահով պահեստում կարող է մնալ այնքան ժամանակ,  մինչև դուք կսկսեք վերանորոգումը:


    ԿԵՐԱՄԻԿԱ խանութ-սրահում ներկայացված է պատի և հատակի երեսապատման սալիկների ամենալայն տեսականին Հայաստանում` շուրջ 5000 նմուշ: Չնայած դրան, տեսականին այստեղ պարբերաբար թարմացվում է:


     


    Բարի գալուստ ԿԵՐԱՄԻԿԱ խանութ-սրահ