"ՀԱՅԿԱՊԱԼ" ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1992 Դիտումներ - 179 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՇԱՀԲԱԶ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ   ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ պողոտա 1, 5-րդ հարկ
Հեռախոս
(+374 10) 500367
 
(+374 10) 500368
 
Ֆաքս
(+374 10) 500368
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Էլ. փոստ
haykapal@mail.ru
 
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
  • ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ
  • Առաջարկներ
    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Նախագծում եւ շինարարություն, ինժինիրինգ
    Ինժինիրինգ շինարարության ոլորտում
    Շենքերի եւ կառույցների նախագծում և շինարարություն
    Շիննորոգման աշխատանքներ, վերակառուցում
    Հիմքերի կառուցում
    Ներքին էլեկտրահաղորդագծերի, շենքերի եւ կառույցների հիմնակմախքի, ջեռուցման ջրամատակարարման եւ ջրահեռացման, տաք ջրամատակարարման համակարգերի, սանտեխնիկայի մոնտաժում և տեղադրում
    Հարդարման աշխատանքներ
    Տանիքածածկման աշխատանքներ
    Շինմոնտաժային եւ շիննորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

    Լրացուցիչ տեղեկատվություն
    ՀԱՅԿԱՊԱԼ ՓԲԸ-ն իրավաբանական սուբյեկտ է, որն ունի սեփական հաշվեկշիռ և հաշվի համար:

    Գործունեության հիմնական ոլորտը շինարարությունն է: Ընկերությունն ունի բարձրակարգ ինժեներա-տեխնիկական աշխատակազմ, բանվորներ, տեխնիկապես հագեցած տեղեկատվական կենտրոն և նյութա-տեխնիակական պաշարներով ապահովող տվյալների բազա:

    ՀԱՅԿԱՊԱԼ ընկերությունն ունի շինարարական տեխնիկայի սեփական հզոր համակազմ, որը թույլ է տալիս շինարարական աշխատանքներ իրականացնել շինարարության ցանկացած փուլում:

    ՀԱՅԿԱՊԱԼ ՓԲԸ-ն լիցենզավորված կազմակերպություն է:

    Ընկերությունն իրականացնում է`
    - Նախագծում
    - Նախահաշվարկային փաստաթղթերի կազմում
    - Բնակելի շենքերի և քաղաքացիական կառույցների շինմոնտաժային աշխատանքներ (անկախ շենքի հարկայնությունից)
    - Էլեկտրամոնտաժային աշխատանքներ
    - Միջնորդական ծառայություններ` շինարարությունում

    Նախագծային աշխատանքներն ու նախահաշվարկներն իրականացվում են համակարգչի օգնությամբ: ՀԱՅԿԱՊԱԼ ՓԲԸ-ն սերտորեն համագործակցում է հանրապետության լավագույն ճարտարապետական արհեստանոցների հետ:

    Շենքերի և կառույցների շինարարությունն ու հիմնանորոգումն իրականացնում են ընկերության կառուցվածքային ենթաբաժինները:

    Ընկերությունը պայմանագրեր է կնքել հանրապետության տարածքում գործող շինարարական նյութեր արտադրող, կապալառու և մոնտաժային կազմակերպությունների հետ:

    Բարձրորակ շինարարության հիմքում մատակարարների հետ ունեցած մշտական գործընկերային հարաբերություններն են ու երկարաժամկետ պայմանագրերը: Նախապատվությունը տրվում է շինարարական նյութեր արտադրող ծանրակշիռ, լավ համբավ ունեցող ընկերություններին: Մենք էլ մեր հերթին ջանում ենք հուսալի և երկարաժամկետ գործընկեր լինել մեր պատվիրատուների համար:

    ՀԱՅԿԱՊԱԼ ՓԲԸ-ն օտարերկրյա գործընկերների հետ աշխատելու մեծ փորձ ունի: Ընկերության անմիջական մասնակցությամբ շահագործման են հանձնվել մի շարք օբյեկտներ, որոնք ֆինանսավորվել են օտարերկրյա հասարակական կազմակերպությունների կողմից: Դրանցից են`
    - Հետվնասվածքային Վերականգնողական Կենտրոնի սպասարկող աշխատակազմի համար կառուցված բնակելի շենքերի համալիր Երևանում` 2700 քառ./մ ընդհանուր մակերեսով
    - Մանկական պոլիկլինիկա Գյումրիում` 400 հաճախումների համար
    - Ֆրանսիական թեքումով դպրոց Գյումրիում` 600 հոգու համար
    - ՀԱՅԿԱՊԱԼ ՓԲԸ-ի 8-հարկանի բնակելի շենք Երևանում` Ամիրյան փողոցում
    - ‘’Ռադիո’’ ԲԲԸ-ի շենքերի և կառույցների համալիր` Նորատուս գյուղում
    - Բնակելի շենքեր, աշտարակ, Բիզնես-կենտրոն և կառուցապատման այլ օբյեկտներ` Երևանի Հյուսիսային պողոտայում

    Ներկայումս Երևանի գլխավոր պողոտայում բնակելի համալիրի շինարարություն է իրականացվում:

    Շինարարության բոլոր փուլերում ՀԱՅԿԱՊԱԼ ՓԲԸ-ն ներդրողի համար հանդիսանում է հուսալի գործընկեր, ինչպես նաև ճիշտ ժամկետում, որակյալ ու տնտեսապես հաջող շինարարության երաշխավոր: