"ԷԼԿՈՄՊ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1999 Դիտումներ - 162 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԱՐՄԵՆԱԿ ՀԱՄԱԶԱՍՊԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ,
ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ պողոտա 76/3
Հեռախոս
(+374 10) 277833
 
(+374 10) 277883
 
(+374 91) 405398
 
Ֆաքս
(+374 10) 277837
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:30 - 18:30
Երեքշաբթի 09:30 - 18:30
Չորեքշաբթի 09:30 - 18:30
Հինգշաբթի 09:30 - 18:30
Ուրբաթ 09:30 - 18:30
Շաբաթ 09:30 - 18:30
Էլ. փոստ
info@elcomp.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏ
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ԵՎ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
  • Առաջարկներ
    Անվտանգության համակարգեր, հակահրդեհային և պահպանման ազդանշանային համակարգեր, պարագծի պահպանում
    Տեսահսկում, դոմոֆոններ,
    Ռադիոկապի միջոցներ, ռացիաներ, հատուկ նշանակության էլեկտրոնային սարքեր,
    "Տուրայա" արբանյակային հեռախոսներ, "Տուրայա" հեռախոսային արբանյակային կապի տրամադրում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ԷԼԿՈՄՊ" ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999 թ.-ին: Իրականացնում է անվտանգության համակարգերի նախագծման, մշակման, տեղադրման և սպասարկման աշխատանքներ, տրամադրում է ռադիոկապի և Տուրայա համակարգի արբանյակային հեռախոսային կապի և ծառայությունների մատուցում: Ընկերությունը հանդիսանում է մի շարք ընկերությունների (NOVUS, THURAYA, ICOM, VOLTA, COP Security Co Ltd, NELK և այլ) պաշտոնական ներկայացուցիչը վերընշված ոլորտներում:


    Ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները`

    Տարբեր կոնֆիգուրացիաների տեսահսկման և տեսագրման գերժամանակակից համակարգեր` տեսախցիկների, թվային տեսագրիչների (DVR), տեսամուտքի սալիկների հիման վրա:

    Մեծ և փոքր օբյեկտների, տարածքների պարագծի (պերիմետրի) ազդանշանային պահպանում հատուկ ռադիոալիքային և ռադիոճառագայթային սարքերի օգնությամբ:

    Ազդանշանային պահպանման և հակահրդեհային համակարգեր` հագեցված շարժման, ապակու կոտրման, ծխի, գազի արտահոսքի, վիբրացիոն, մագնիսակոնտակտային և այլ տվիչներով:

    Մուտքի սահմանափակման և վերահսկման, քարտի իդենտիֆիկացման բազմատեսակ համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ֆիքսել աշխատանքային ժամերը, գրանցել և թույլատրել աշխատողների մուտքն ու ելքը կոդ հաշվարկող սարքերի, էլեկտրոնային պլաստիկ քարտերի միջոցով կամ մատնահետքերով, սահմանափակել այլ անձանց մուտքը տուրնիկետի և շլագբաումի օգնությամբ: Նշված համակարգերը գործում են համակարգչային համապատասախան ծրագրերի կիրառմամբ:

    Աուդիո և տեսադոմոֆոններ:

    Համաշխարհային ճանաչում ունեցող «ICOM» շարժական, ձեռքի և բազային ռադիոկայաններ` 134-176 և 400-520 ՄՀց տիրույթի, պրոֆեսիոնալ ԿԱ (կարճալիքային) սարքավորումներ` հեռավոր կապի համար, ռետրանսլյատորներ` աքսեսուարների ամբողջական ցանկով` արտադրված Ճապոնիայում:

    Ընկերությունը մատուցում է Տուրայա արբանյակային հեռախոսային կապի ծառայություններ` գործող 110 երկրներում` այդ թվում հեռաախոսների և հարակից սարքերի, ՍԻՄ (SIM) և լիցքավորման քարտերի մատակարարում, սպասարկում, բաժանորդագրում` հանդիսանալով Տուրայա ընկերության միակ լիցենզավորված պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ տարածքում,

    Անվճար խորհրդատվություն և նախահաշվարկ հաճախորդների համար: Նշված բոլոր համակարգերի նախագծում, մշակում, տեղադրում և ծրագրավորում պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

    Վերընշված աշխատանքները "Էլկոմպ" ՍՊԸ-ն իրականացրել է տարբեր կազմակերպություններում, այդ թվում բանկային համակարգում, մասնավոր օբյեկտներում, հյուրանոցներում իրավապահ, ուժային, հարկային, մաքսային և այլ գերատեսչությունների պատասխանատու օբյեկտներում, Հայաստանում արտասահմանյան դեսպանատներում և հյուպատոսություններում, ՄԱԿ-ի գրասենյակների և միջազգային այլ ներկայացուցչություններում:


    “ԷԼԿՈՄՊ” – ՄԵՆՔ ԿԱՊԱՀՈՎԵՆՔ ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ.