"ԿԱՖԵ ՑԵՆՏՐԱԼ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 2002 Դիտումներ - 101 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԳԱԳԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ԱՍԱՏՐՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԱԲՈՎՅԱՆ փողոց 30
Հեռախոս
(+374 10) 560492
 
(+374 10) 583990
 
Վեբ Կայք
www
Էլ. փոստ
contact@cafecentral.am
 
Վեբ Էջ
www
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 10:00 - 24:00
Երեքշաբթի 10:00 - 24:00
Չորեքշաբթի 10:00 - 24:00
Հինգշաբթի 10:00 - 24:00
Ուրբաթ 10:00 - 24:00
Շաբաթ 10:00 - 24:00
Կիրակի 10:00 - 24:00
Գործունեության ոլորտ
  • ԱՌԵՎՏՈՒՐ
  • ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐ
  • ԹԵՅ ԵՎ ՍՈՒՐՃ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ, ԺԱՄԱՆՑ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՈՒՆԴ
  • ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՈՒՆԴ
  • ՍՐՃԱՐԱՆ
  • Առաջարկներ
    Եվրոպական խոհանոց, թխվածք և պաղպաղակ
    Սուրճի մշակում և վաճառք
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ԿԱՖԵ ՑԵՆՏՐԱԼ-ը մեր մայրաքաղաքի ճանաչված և սիրված վայրերից մեկն է, ուր հաճույքով այցելում են ինչպես երևանցիներ, այնպես էլ հյուրեր:

    Ընդարձակ և լուսավոր սրահների շքեղ ձևավորումը, մեղմ երաժշտությունն ու սիրալիր սպասարկումը ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ, որը նպաստում է թե' ընտանեկան հանգստին, թե' գործնական հանդիպմանը, թե տոնական խրախճանքին, թե' մտերմիկ զրույցին:

    Բարձրորակ սուրճ և թեյ, սեփական պատրաստման խմորեղեն և պաղպաղակ, ֆիրմային կոկտեյլներ, եվրոպական ճաշատեսակներով համալրված կերակրացանկ` սա է կանխորոշում ԿԱՖԵ ՑԵՆՏՐԱԼ-ի ուրույն դեմքն ու ոճը:

    Մեզ սիրով այցելում են տարբեր խավերի և զբաղմունքի տեր մարդիկ` գործարար ու դիվանագետ, նախարար ու գիտնական, ուսանող ու դերասան:

    Մեր սուրճը բովվում և պատրաստվում է ընկերության փորձառու մասնագետների ձեռքով, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Այն կարելի է ոչ միայն համտեսել, այլև գնել սրճարանին հարող գողտրիկ խանութից: Այստեղ Դուք հնարավորություն կունենաք նաև հետևելու սուրճի բովվման պրոցեսին: Բացի դասական սուրճից (արևելյան, էսպրեսո, կապուչինո), մեզ մոտ մատուցվում են զանազան սրճային կոկտեյլներ և ըմպելիքներ:

    ԿԱՖԵ ՑԵՆՏՐԱԼ-ի խմորեղենը հայտնի է շատերին: Այն արտադրվում է ընկերության հրուշակարանում` հեղինակային եղանակով:
    Խմորեղենի ցանկն ընդգրկում տորթեր և այլ թխվածքներ:

    ԿԱՖԵ ՑԵՆՏՐԱԼ-ում մատուցվում է նաև պաղպաղակ ու պաղպաղակ-տորթեր:

    ԿԱՖԵ ՑԵՆՏՐԱԼ-ի ճաշացանկը մշակված է ըստ միջազգային չափանիշների, եվրոպացի բարձրակարգ խոհարարների մասնակցությամբ:

    Մսից, ձկնեղենից և բանջարեղենից պատրաստվող զանազան օրիգինալ ուտեստները (խորտիկներ, ապուրներ, աղցաններ, հիմնական կերակուրներ) կոչված են բավարարելու տարբեր նախասիրություններ և ճաշակներ ունեցող այցելուներին:

    Ռեստորանում մատուցվում են ինչպես արագ պատրաստվող թեթև կերակուրներ (բլիթներ, օմլետներ և այլն)` նախատեսված նախաճաշի կամ կարճատև ընդմիջման համար, այնպես էլ ճոխ ուտելիքներ, որոնք կզարդարեն ցանկացած տոնական սեղան: