"ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ" ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1983 Դիտումներ - 985 Նորացված է - 23.11.2022

Ղեկավար
ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ,
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ զբոսայգի 1 շենք
Հեռախոս
(+374 10) 399955
 ընդունարան
(+374 10) 393900
 տոմսարկղ
Ֆաքս
(+374 10) 399955
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Էլ. փոստ
info@scc.am
 
scc-bamo@mail.ru
 
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
  • ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐՆԵՐ, ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԴԱՀԼԻՃՆԵՐ
  • Առաջարկներ
    Մարզահամերգային գործունեություն
    Համերգային և սպորտային դահլիճներ
    Սահադաշտ
    Ամանորյա տոնակատարությունների, բանկետների, ֆուրշետների, խորհրդաժողովների, սեմինարների, կորպորատիվ միջոցառումների, շնորհանդեսների, շոու-ծրագրերի կազմակերպում
    Գովազդի զետեղում համերգային տոմսերի, ծրագրերի, ազդագրերի վրա, համերգասրահներում, սահադաշտերի տարածքում
    Համերգների, հյուրախաղերի, ցուցահանդեսների, փառատոների, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպում
    Համերգային դահլիճների, մարզադահլիճների, նիստերի դահլիճների, սահադաշտերի, հանդիսությունների համար տարածքների, ցուցահանդեսային տարածքների վարձակալություն
    Գեղասահքի սպորտային մարզումներ
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ շահագործման է հանձնվել 1983-ին:

    Կառույցի նախագծման աշխատանքներն իրականացվել են ԽՍՀՄ վաստակավոր ճարտարապետների, ինժեներների և քանդակագործների կողմից: 1987-ին նախագծման և ճարտարապետական ինքնատիպ լուծումների համար հեղինակային խումբն արժանացել է երկրի բարձրագույն պարգևի` ԽՍՀՄ պետական մրցանակի: Համալիրը հյուրընկալել է մշակույթի և սպորտի հարյուրավոր հանրահայտ ներկայացուցիչների:

    2005-ի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզահամերգային համալիրը վաճառվել է "ԲԱՄՕ" ընկերությանը: Կատարվել են շուրջ 40 մլն դոլարի ներդրումներ համալիրը հիմնովին վերակառուցելու, վերանորոգելու և ժամանակակից բարձրակարգ տեխնիկայով զինելու նպատակով:

    Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, արդեն վերանորոգված, նորացված և ժամանակակից տեխնիկայով հագեցած կրկին բացում է իր հյուրընկալ դռները` առաջարկելով ժամանցի բազում տարբերակներ` համերգներ, շոուներ, միջազգային սպորտային առաջնություններ, գիտաժողովներ, ցուցադրություններ, ցուցահանդեսներ, բարձր մակարդակի հանդիպումներ, կոնֆերանսներ և այլ միջոցառումներ:


    Մարզահամերգային համալիրի սրահներն ու դահլիճներն են`

    Մեծ ճեմասրահ
    Բարի ու տրամադրող մթնոլորտն, իհարկե, սկսվում է օջախի հյուրընկալ մուտքից: Մեծ ճեմասրահ մուտք գործելիս առաջին զգացողությունը գեղեցիկին, լուսավորին առնչվելու հաճելի սպասումն է: Ճարտարապետական յուրօրինակ լուծումներով առանձնացող, 1300 քմ մակերեսով ընդարձակ ճեմասրահը հիանալի վայր է զանազան ընդունելությունների, ցուցահանդեսների, շնորհանդեսների ու տարբեր միջոցառումների անցկացման համար:

    Մեծ Դահլիճ
    3785 քմ մակերեսով այս սրահը կարող է հյուրընկալել ավելի քան 7000 հանդիսատեսի: Տեխնիկական բարձր հագեցվածության շնորհիվ Մեծ սրահն աննախադեպ հնարավորություն է ընձեռում բարձրակարգ շոուներ, համերգներ և միջազգային սպորտային միջոցառումներ անցկացնելու համար: Ինժեներական ինքնատիպ լուծմամբ է առանձնանում սրահի շրջադարձային բարձրաբեմը (տրիբունան), որը հաշված րոպեներում կարող է ավելացնել լրացուցիչ 1200 նստատեղ:
    Մեծ Սրահում է տեղակայված համալիրի "Սառցե թագուհին"` 1800 քմ մակերեսով սահադաշտը, որը գործելու է ամբողջ տարին` ծառայելով պրոֆեսիոնալներին, ինչպես նաև գեղասահքի և հոկեյի սիրահարներին: «Սառցե թագուհինե հնարավորություն է ընձեռում կազմակերպել Հայաստանում նախադեպը չունեցող սառցե շոուներ: Նման սառցադաշտի կառուցումը միտված է նաև Հայաստանում գեղասահքի և հոկեյի դպրոցների զարգացմանը: Մեծ դահլիճում գործում է նաև վոլեյբոլի և մինի ֆուտբոլի խաղադաշտ:

    Համերգային դահլիճ
    2000 հանդիսատեսի համար նախատեսված այս դահլիճն իդեալական վայր է մտերմիկ համերգային երեկոների, կորպորատիվ երեկույթների և բեմական տարբեր ներկայացումների անցկացման համար: Փոքր համերգասրահի ձայնային և լուսային նորագույն համակարգերը հնարավորություն են տալիս կազմակերպել բարձրակարգ միջոցառումներ:

    "Հայաստան" կոնֆերանսների դահլիճ (1294 քմ)
    Եթե ցանկանում եք կազմակերպել բարձրակարգ հանդիպումներ` միջազգային գագաթաժողով, սեմինար, գիտաժողով, կոնֆերանս, ցուցահանդես-ցուցադրություն կամ շնորհանդես, ձեզ այլևս չպետք է մտահոգեն կազմակերպչական դժվարին հարցերն ու խնդիրները: Մարզահամերգային համալիրի կոնֆերանս դահլիճում ամեն ինչ նախատեսված է գործնական հանդիպումների և միջոցառումների համար: «Հայաստանե դահլիճը հագեցված է կոնֆերանսների անցկացման համար նախատեսված եվրոպական արտադրության սարքավորումներով:

    "Արգիշտի" սրահ (250 քմ)
    Սրահը տեղակայված է կոնֆերանսների «Հայաստանե դահլիճի հարևանությամբ, նախատեսված է դահլիճում իրականացվող միջոցառումների մասնակիցների հանգստի և ֆուրշետների կազմակերպման համար: